13/12/2016 16:50
Պատմամշակութային հուշարձանների ցանկի մեջ կներառենք այն շենքերը, որոնք դուրս են մնացել. Արմեն Ամիրյան
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կարծում է, որ պատմամշակութային շենքերի պահպանման մասով օրենքը նախկինում ունեցել է անկատարություն:
«Մինչև վերջերս օրենքի բացակայություն կար կամ անկատարություն. մենք փորձել ենք օրենսդրական դաշտով այն կարգավորել: Հիմա ներառում ենք պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկի մեջ այն շենքերը, որոնք դուրս էին մնացել այդ ցանկից: Ես համոզված եմ, որ դրանք ներառելով այդ ցանկի մեջ և օրենքի բավարար խստության և հետևողականության շնորհիվ՝ մենք կկարողանանք պահպանել և պաշտպանել այդ շենքերը», - նշեց նախարարը՝ պատասխանելով «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում ֆեյսբուքյան օգտատերի հարցին:
Նա նաև հավելեց, որ օրենքը գործելու է ոչ միայն Երևանում, այլ հանրապետության բոլոր այն մարզերում, որտեղ հնարավորություն կա դեռ պահպանել պատմամշակութային շենքերը: