08/07/2009 17:30
Հայաստանի կառավարությունը գովասանքի բառերի է արժանի
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գլխավոր տնտեսագետ Բեն Սլեյը, հյուրընկալվելով Հ2 հեռուստաընկերության «Խոսքի իրավունք 4-որդ ստուդիայում» ծրագրին և խոսելով ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության մասին աշխարհի տարբեր երկրների վրա, նշել է, որ «Հայաստանի կառավարությունը գովասանքի բառերի է արժանի ֆինանսական ճգնաժամի հետ կապված կատարած քայլերի համար: Բանկային ոլորտներում ոչ մի աղետալի վիճակ չստեղծվեց, ինչպես հարևան մի շարք երկրներում: Չեղավ նաև կտրուկ գնաճ, ինչը կրկին բնութագրում է տարածաշրջանի այլ երկրներին»: