Այսօր Արցախի բոլոր քաղաքներում և գյուղերում տոն է
Արցախում այսօր նշում են ԼՂՀ անկախության 18-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ այսօր Արցախի բոլոր քաղաքներում և գյուղերում տոնական տրամադրություն է, փողոցները զարդարված են եռագույնով և բազմամարդ են:
Ստեփանակերտում այսօր առավոտից ժողովուրդը եկել է Անհայտ զինվորի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Արցախի անկախության համար արյուն թափած ազատամարտիկների հիշատակին:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում բոլորը նշում էին օրվա կարևորությունը: Ըստ տարեց ստեփանակերտցու` «եթե չլիներ այս օրը, եթե հայերը չկարողանային միասին պայքարել թշնամու դեմ և դուրս գալ համընդհանուր պայքարի, ապա հայությունը կարող էր կանգնած լինել ոչնչացման եզրին»:
Երիտասարդ արցախցիները, ովքեր չեն տեսել պատերազմի ծանր օրերը մի քիչ ավելի քիչ են հասկանում օրվա խորհուրդը: Նրանք նշում են, որ այսօր տոն է, այսօր հանգստյան օր է, իրենք անկախ են, սակայն ինչպես է ձեռք բերվել այդ անկախությունը, նրանք, թերևս, այդքան էլ չեն զգում:
Մեր թղթակցի հետ զրույցում բոլոր զրուցակիցները նշում էին, որ Արցախը ազատ է, և երբևիցե արցախցի ժողովուրդը այլևս չի լինի օտարի լծի տակ:
Նշենք, որ Ստեփանակերտ է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատգամավորներ, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կայցելեն Անհայտ զինվորի հուշահամալիր` ծաղկեպսակ դնելու հավերժ կրակի մոտ: Այնուհետև սպասվում է այցելություն վերանորոգված զինվորական հոսպիտալ:
Անցկացվելու է նաև զինվորական շքերթ, իսկ երեկոյան նախատեսվում են տոնական այլ միջոցառումներ:
02.09.2009, 12:02
Aysor.am
13:38 • 07/09, Տ.Բալայան. «Ազիմովին իր ղեկավարությունը գիտակցաբար խաբում է»
13:33 • 07/09, «Գնենք հայրենականը». Փառատոն Բուսաբանական այգում
13:14 • 07/09, Տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը
13:10 • 07/09, Բարձրաստիճան ոստիկանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
12:45 • 07/09, Վաշինգտոնն անհանգստացած է Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ զեկույցով
12:26 • 07/09, Հայտնաբերվել է դիակ
12:19 • 07/09, «Ստամբուլյան ջարդերի գիշեր»-ից անցել է 55 տարի...
11:43 • 07/09, Norsk Energi-ն կզբաղվի հայկական ՓՀԷԿ-երի զարգացմամբ
Գլխավոր