29/09/2009 12:53
«Արևածաղիկը» նշում է 10-ամյակը
«Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը 10 տարեկան է: Այն հիմնադրվել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հաշմանդամ և ոչ հաշմանդամ պատանիների և երեխաների ջանքերով: Ամսաթերթի գլխավոր խմբագիր Զարուհի Բոթոյանի համար ամսաթերթը նախ և առաջ նպատակ է` ավելացնել երեխաների իրազեկությունն իրենց հաշմանդամ երեխաների նկատմամբ:
Ամսաթերթն անվճար տարածվում է Երևանի և մարզերի դպրոցներում: Այսօր այն լույս է տեսնում «Առաքելություն Արևելք» դանիական կազմակերպության և «Օքսֆամ» բրիտանական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանի խոսքով ամսաթերթն իրեն հավատ է ներշնչել երեխաների ուժերի նկատմամբ, «հավատ այն բանի հանդեպ, որ երեխաները կարող են փոխել աշխարհը»: