13/10/2009 17:12
Նոր հրատարակություն. Ե. Մակ-Գրեթ «Աստվածաբանության հիմունքները»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել XX դարի նշանավոր աստվածաբան Ալիստեր Ե. Մակ-Գրեթի «Աստվածաբանության հիմունքները» աշխատությունը, որի անգլերեն թարգմանությունը կատարել է Մայր Աթոռի միաբան Տ. Գևորգ աբեղա Սարոյանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Գիրքն ընթերցողին է ներկայացնում աստվածաբանության գլխավոր թեմաները` հավատ, Աստված, արարչագործություն, Հիսուս Քրիստոս, փրկություն, Ս. Երրորդություն, Եկեղեցի և այլն: Ամեն մի գլուխ ընդգրկում է այս թեմաներից յուրաքանչյուրի համառոտ նկարագրությունը, պատմական զարգացումը և հաստատումը, ներկայացնում է աստվածաշնչյան տեքստերը և ամփոփում «Քրիստոնեական աստվածաբանությունը դարերի ընթացքում ձևավորած առաջատար մտածողների» ուսումնասիրությունների արդյունքները: