Մյունխենում «որևէ լուրջ փաստաթուղթ չի ստորագրվի»
«Հայ-թուրքական հարաբերությունների այս խճճված իրավիճակը ստեղծելով` իշխանությունները հիմա ստիպված են դիմագրավել Ղարաբաղյան հարցում այն ճնշումներին, որոնք կատարվում են Թուրքիայի կողմից և Թուրքիայի միջնորդությամբ` այլ կառույցների կողմից»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը` նոյեմբերի 22-ին Մյունխենում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:
Ա. Նռանյանի խոսքերով, «իշխանությունը հասկանում է, որ որևէ հարց Ղարաբաղյան հարցում չի կարող լուծվել, որովհետև այն միանգամից դիտվելու է` որպես Թուրքիայի կողմից ներկայացված նախապայմանների կատարում»: Փոխարենը, ըստ նրա, փորձ է կատարվելու «պահել այն դիրքերը, որոնք նախկինում եղել են»:
Պատգամավորի համոզմամբ` հանդիպման ժամանակ որևէ լուրջ փաստաթուղթ չի ստորագրվի: Միևնույն ժամանակ նա նշեց, որ «այս պարտությունները, որ իշխանություններն ունենում են արտաքին քաղաքականության մեջ, մեկ անգամ ևս ապացուցում են, որ մենք պետք է վերանայենք մեր արտաքին քաղաքականության ոգին և մեր ժողովրդի տրամադրությունները»:
«Ղարաբաղի շուրջ տարվող բանակցությունները մենք պետք է վարենք փաստացի գոյություն ունեցող սահմաններով և ուժերի ռեալ հավասարության պայմաններում»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Ա. Նռանյանը:
20.11.2009, 17:51
Aysor.am
18:47 • 22/03, Կջրազրկվի Նոր-Նորքը
18:45 • 22/03, Ներկայանում է Գեղարքունիքի մարզի դրամատիկական թատրոնը
18:40 • 22/03, Անդրազգային կորպորացիաները վճարում են ավելի շատ հարկեր
18:16 • 22/03, Ոսկին կրկին թանկացել է
18:07 • 22/03, Ադրբեջանի ԱԻՆ նախարարը` «Գայլերի հովիտ.Ղարաբաղ» ֆիլմի պատվիրատու
17:52 • 22/03, «Սրտի հիվանդությունները, հիմնականում, միջին և բարձր տարիքի են»
17:44 • 22/03, 307 մլն խմ ջրից` 250 մլն-ը կորուստներ են
16:50 • 22/03, «Զվարթնոց»-ով ուղևորահոսքերն ավելացել են
16:29 • 22/03, ՄԱԿ-ի` չկայացած ասուլիսի մասին
15:49 • 22/03, Հայ-թուրքական արձանագրությունները երկու բանի մասին են խոսոմ
Գլխավոր