26/11/2009 19:28
Տպագիր գրքի 500-ամյակի նվերը կարող է լինել Հայ գրքի հանրագիտարանը
«Մենք Քրիստոնեությունը` պետական կրոն ընդունելու 1700-ամյակը նշեցինք մեծ տոնակատարություններով, բայց արդյունքում մնաց «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանը, որը նվիրված էր այդ իրադարձությանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեց «Հայկական հանրագիտարան» հրատարակչության տնօրեն Հովհաննես Այվազյանը:
Հ. Այվազյանը հիշեցրեց նաև, որ 2012 թ-ին Հայաստանը պատրաստվում է նշել հայկական առաջին տպագիր գրքի 500-ամյակը: Նրա կարծիքով, այս առթիվ կազմակերպված միջոցառումներն էլ կանցնեն, բայց «մի բան պետք է մնա»:
«Այդ բանը պետք է լինի հայ գրքի հանրագիտարանը»,- ընդգծեց Հ. Այվազյանը:
Հրատարակչության տնօրենն այս հարցը բարձրացնելով ցանկանում է, որ պետությունը համապատասխան միջոցներ ու ծրագրեր ձեռնարկի այդ նպատակն իրականացնելու համար: