Հայ բլոգերների թիվն ավելացավ
Ծաղկաձորում կայացած «Բլոգ. Բլոգի կառավարման էթիկա» սեմինարի արդյունքում` շատերն ունեցան իրենց անձնական բլոգները: Սեմինարին մասնակցում էին շուրջ 40 երիտասարդներ, որոնցից շատերը առաջին անգամ էին տեղեկանում բլոգի, դրա ստեղծման ու կառավարման էթիկայի մասին:
Հիշեցնենք, որ սեմինարի կազմակերպիչն էր Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն հիմնադրամը: Սեմինարն անցկացվեց դեկտեմբերի 11-13-ը:
Հիմնադրամի ծրագրերի կազմակերպիչ Քրիստինե Ասատրյանի խոսքերով` սեմինարի գլխավոր նպատակն է երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն բլոգ վարելու, ծանոթացնել բլոգի առանձնահատկությունների ու կարևորության մասին, ինչպես նաև հետագա ծրագրերի ու համագործակցության հարթակ ձևավորել:
Նշենք նաև, որ հայկական բլոգի ստեղծման, զարգացման ու տարածման փուլերի մասին արժեքավոր տեղեկատվություններ ներկայացրեցին Տիգրան Քոչարյանը և Էդգար Բարսեղյանը:
Սեմինարի ընթացքում մասնակից երիտասարդները ներկայացրեցին նաև բլոգինգի մասին իրենց իմացություններն ու փորձը: Վարդան Գրիգորյանը և Վարդան Պապիկյանը ներկայացրեցին բլոգերների միավորման համար իրենց ստեղծած կայքը` www.armfeeds.com, որը տարածք է հանդիսանում գրանցված բլոգերներին գրառումները մեկ վայրում տեսնելու համար, իսկ Տիգրան Տերտերյանն էլ ներկայացրեց բաց կոդով բլոգների առանձնահատկությունների ու տեխնիկական հնարավորությունների մասին:
Արդյունքում շատերը մասնագետների օգնությամբ բացեցին իրենց բլոգները և կատարեցին առաջին գրառումները, ոմանք էլ ձևավորեցին աշխատանքային խմբեր` ստեղծված բլոգները նպատակին առավել կերպով ծառայեցնելու և հետագա ծրագրերն իրագործելու համար:
14.12.2009, 11:31
Aysor.am
20:08 • 18/03, Ինչո՞ւ ամեն մեկն իր ինքնաթիռով ճամփա չի ընկնում…
19:40 • 18/03, 4 մլն դոլար ՎԶԵԲ-ից` ՀՀ միկրո և փոքր բիզնեսների վարկավորմանը
19:29 • 18/03, Նոր պայմաններ Շենգենյան վիզա ստանալու համար
19:19 • 18/03, Հայ գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումներ` Վենետիկում
19:17 • 18/03, Ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին
18:30 • 18/03, Սլովակ գործարարները հետաքրքրված են Հայաստանի էներգետիկայով
18:27 • 18/03, Հայ և սլովակ գործարարները փորձում են համագործակցել
18:17 • 18/03, Nabucco-ի հարավային հատվածի շինարարությունը կսկսվի՞ 2011թ-ին
18:14 • 18/03, Հարուցվել է քրեական գործ՝ կեղծ ձեռնարկատիրության դեպքի առթիվ
18:07 • 18/03, Ավարտվեց Կիրիլ Ա Պատրիարքի պաշտոնական այցը Հայաստան
Գլխավոր