ՀՀԿ պատգամավոր. Թուրքիան ադեկվատ չի պատասխանում
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը գտնում է, որ հանրապետության նախագահի վարած արտաքին քաղաքականությունը բավականին կշռադատված, հավասարակշռված և մեր ազգային խնդիրները հետապնդող քաղաքականություն է, բավականին ակտիվ ու հարձակողական` ուղղված դիվանագիտական բլոկադայի ճեղքմանը:
«Բավականին համարձակ է վճիռը` կապված հայ-թուրքական հարցերի հետ, որովհետև դա ծանրագույն խնդիր է, և ինչ-որ մեկն իր վրա պետք է վերցներ այդ առաքելությունը: Վերցնողը հիանալի գիտակցել է, որ բացի նրանից, որ ողջունողներ կլինեն, նաև կլինեն հակառակորդներ, նախագահն էլ այդ ամենը գիտակցելով` գնացել է այդ քայլին»,- բացատրեց բանախոսը:
Հարությունյանը նշեց, որ հայկական կողմի առաջին` ֆուտբոլային նախաձեռնությանը հաջորդեց ՍԴ հայտնի որոշումը, որն էլ, ըստ նրա, ապացուցեց, որ մեր կողմից բանակցային գործընթացը գնում է փուլ առ փուլ և ճշգրիտ հաշվարկված:
«Ոչ մի սխալ բան մենք դեռ չենք արել, այժմ մենք հնարավորություն ենք տալիս, որ ադեկվատ քայլերով պատասխանեն մեզ, և դրանից հետո հայկական կողմը նոր նախաձեռնությամբ հանդես կգա, բայց այսօր Թուրքիայի կողմից ադեկվատ քայլեր չեն արվել»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:
Նա վստահ է, որ հայ-թուրքական հարաբերություններում թուրքական զինվորականությունը մեծ դեր է խաղում, և վճիռը կկայացնի ոչ թե թուրքական քաղաքական շրջանակը, այլ ավելի շատ հարցին պիտի նայի Գլխավոր շտաբը:
«Զուգահեռ կան ոչ պաշտոնական կառույցներ, որոնք ունեն բավականին մեծ կշիռ, գտնում եմ, որ դրանց կարծիքն էլ պետք է լինի: Նրանց մոտ դա քննարկման փուլում է, և առաջիկայում մենք կստանանք մեր հարցի պատասխանը: Սակայն բավական չեն կողմերից մեկի ճշգրիտ քայլերը, ամեն ինչ հնարավոր է, մանավանդ հայ-թուրքական հարաբերություններն այնքան նուրբ են ու հեղհեղուկ, որ չի կարելի կտրուկ հայտարարություններ անել»,- նշեց Համլետ Հարությունյանը:
Պատգամավորը նաև հավելեց, որ Թուրքիան իր գոյությունը պահպանում է երկու կարևոր հանգամանքով` վարած դիվանագիտական քաղաքականություն և Բոսֆոր-Դարդանելի նեղուց: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների հետագային, Հարությունյանը համոզված է, որ բանակցային գործընթացները կշարունակվեն, հաջողություն կլինի ու դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Թուրքիայի և Հայաստանի միջև:
08.02.2010, 18:56
Aysor.am
10:05 • 11/03, Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի և ԱԺ նախագահներին
10:01 • 11/03, Հիլարի Քլինթոնը կմեկնի Մոսկվա
09:49 • 11/03, Օբաման մեկ տարով երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները
20:14 • 10/03, Դարվինիզմի գաղտնիքներին ծանոթանալ կարելի է մինչև մարտի 21-ը
19:31 • 10/03, Սերժ Սարգսյանի ֆրանսիական այցելությունից
19:27 • 10/03, ԱՄՆ դեսպանատուն. «Խիզախ կին» մրցանակը` Մարիամ Սուխուդյանին
19:13 • 10/03, Գուրգեն Սարգսյանն ընդունել է Վերներ Լիեպային
19:08 • 10/03, ՀՀ փոխվարչապետն այցելեց Գեղարքունիքի մարզ
19:04 • 10/03, Կանանց անվճար բուժօգնության միամսյակ
18:01 • 10/03, Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Ոստիկանության ակադեմիայի ուսանողներին
Գլխավոր