ARM   RUS   ENG

Իրանում նավթի և գազի մեծ հանքավայրեր են բացվել

Իրանցի նավթի հանքափորները հայտնաբերել են գազի և նավթի նոր հանքավայր, որի պաշարները գնահատվում են 85 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է «Tehran Tims»-ը` հղում կատարելով երկրի Նավթի արդյունաբերության նախարար Մասսուդ Միրկազեմին:

Նրա խոսքերով, «Սումար» հանքավայրի պաշարները կազմում են 475 մլն բարել (մոտ 68 տոննա): Սակայն արտահանել հնարավոր է միայն 70 մլն բարելը: Այսպիսով, ներկա գներով արտահանման ենթակա նավթի արժեքը կկազմի 5 մլրդ դոլար:

Ինչ վերաբերում է «Հալգան» գազի հանքավայրին, ապա այնտեղ հնարավոր կլինի օրական արտահանել 50 մլն խ/մ գազ: Ընդհանուր առմամբ, հանքավայրի պաշարները գնահատվում են 80 մլրդ դոլար:

Իրանը նավթի պաշարներով աշխարհում երկրորդ երկիրն է:
2009 թ-ի տարեսկզբի տվյալներով, Իրանը տիրապետում է 138 մլրդ բարել նավթի և 29,6 տրիլիոն խ/մ գազի: Այդուհանդերձ, նավթի արտահանման ծավալներով` Իրանն աշխարհում հինգերորդ տեղում է:
 

08.02.2010, 17:58

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |
Լրահոս

,