Բնապահպանական սեմինար Երևանում
Այսօր Երևանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ կազմակերպած «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ծրագրի մեկնարկային սեմինարը:
Սեմինարին ողջույնի խոսքեր ասացին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բացման խոսքում նշեց, որ սեմինարը նվիրված է բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացմանը` հիմնական ուշադրությունը սևեռելով պետական արգելավայրերի կառավարման հիմնախնդիրներին:
«Իսկապես Հայաստանի Հանրապետության պահպանվող տարածքները արդեն իսկ մոտ են միջազգային չափանիշներին` շուրջ 11 տոկոս, և պահպանվող տարածքների պահպանման համակարգված մոտեցման ուղղությամբ բավական մեծ աշխատանքներ է իրականցվել»,- ասաց բնապահպանության նախարարը:
Նախարարը նաև նշեց, որ պահպանվող տարածքների համար աշխատանքները տարվում են երկու ուղղությամբ` ազգային պարկերի ստեղծում և արգելավայրերի ստեղծում:
Սեմինարին ներկա էին բնապահպանական ոլորտի փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
08.02.2010, 17:55
Aysor.am
20:21 • 11/03, ԱԺ նախագահը ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին
20:18 • 11/03, ՀՀ Նախագահի հարզազրույցը «Ֆիգարո»-ին
19:32 • 11/03, Երևան է ժամանում Լեհաստանի վարչապետը
19:25 • 11/03, ՀԿԵ-ում գործի է դրվել շահագործման նոր մոդուլը
19:22 • 11/03, Սուխուդյանի հետապնդումն ավարտվել է և նոր քրեական գործ հարուցվել
19:14 • 11/03, «Ժառանգության» խմբակցությունը հանդիպեց Ժոաո Սոարեշին
19:13 • 11/03, ՀԵԻԱ-ն փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել
19:09 • 11/03, Քայլեր` ընդդեմ դոլարիզացիայի
18:10 • 11/03, Նավթի գինը բարձրացել է. 77,8 դոլար` մեկ բարելի դիմաց
17:56 • 11/03, 252-րդ բանաձևով` «վերջնագիր ներկայացվեց Թուրքիային»
Գլխավոր