ARM   RUS   ENG

Հռոմը կողմ է Ժնևյան բանակցությունների շարունակությանը

Վրաստանը պատրաստ է մտնել ՆԱՏՕ-ի կազմի կազմի մեջ, սակայն դրան խոչընդոտում է Ռուսաստանի դիրքորոշումը, - ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, նախօրեին հատարարել է պաշտոնական այցով Իտալիայում գտնվող` Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն:

Իտալական դիվանագիտության ղեկավար Ֆրանկո Ֆրատինիի հետ բանակցություններից հետո ANSA տեղեկատվական գործակալությանը տված իր հարցազրույցում Բաշաձեն խոստովանել է, որ Վրաստանի` Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու կոնկրետ ժամկետների մասին խոսելն առայժմ այնքան էլ իրատեսական չէ: «Վրաստանը պատրաստ է մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ: Բոլոր պահանջվող չափանիշները բավարար են», - հայտարարել է Վաշաձեն: «Մենք գիտենք` ինչու մենք դեռ ՆԱՏՕ-ի կազմում չենք: Որովհետև որոշ հիմնադիր պետություններ չեն ուզում զայրացնել Մոսկվային», - ասաց պաշտոնական Թբիլիսիի ներկայացուցիչը:

«Վրաստանի` դաշինք մուտք գործելու դեպքում Ռուսաստանը ստիպված կլիներ ճանաչել նրա անկախությունը և տարածքային ամբողջականությունը` ցանկացած պարագայում», - մեջբերում է վրաց նախարարի խոսքերը իտալական գործակալությունը:

Վաշաձեի հետ Հռոմում կայացած հանդիպումից հետո Ֆրատինին հանդես է եկել հօգուտ Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ բանակցությունների շարունակության Ժնևում: «Դա այն տեղն է, ուր հնարավոր է Վրաստանին հանգստացնելու համար կարևոր բանաձևեր գտնել` չգործելով ընդդեմ Ռուսաստանի Դաշնության», - նշեց իտալական դիվանագիտության ղեկավարը: Նա ընդգծեց, որ Իտալիան այդ գործում կարող է «կարևոր դերակատարություն ունենալ»` ի նկատի ունենալով նրա` Վրաստանի հետ «պատմական բարեկամությունը» և Ռուսաստանի հետ «փայլուն երկկողմ հարաբերությունները»:

Միաժամանակ, Ֆրատինին մատնանշեց, որ Հռոմը լիովին կիսում է տարածքային ամբողջականության սկզբունքը Վրաստանի առնչությամբ: «Մենք արտահայտում ենք մեր լիակատար աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքին», - ասել է իտալացի նախարարը:

Ֆրատինին նաև կոչ արեց Եվրոպական միության և Վրաստանի հետագա մերձեցման` ընդգծելով ասոցացված անդամության և մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հնարավորությունը:

 

09.02.2010, 10:52

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: