ARM   RUS   ENG

Եվա Ռիվասի «Ծիրանի կորիզ»-ի շնորհանդեսին ներկա կգտնվի Լիս Ասսիան

«Եվրատեսիլ-2010» հայաստանյան մրցույթի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են: Այս առիթով այսօր տեղի կունենա նախնական ընտրությունն անցած Եվա Ռիվասի «Ծիրանի կորիզ» («Apricot Stone») երգի պաշտոնական շնորհանդեսը:

Ինչպես Aysor-ին հայտնեցին երգչուհու պրոդյուսերական կենտրոնից, երգի շնորհանդեսին ներկա է գտնվելու նաև 1956 թ-ին Շվեյցարիայիում կայացած «Եվրատեսիլ» առաջին երգի մրցույթի հաղթող Լիս Ասսիան:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին կայանալիք համերգից հետո պարզ կդառնա, թե նախնական ընտրությունն անցած 10 երգերից որը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթին: Հայաստանը մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում հանդես կգա մայիսի 27-ին:

Նշենք, որ Եվա Ռիվասի «Ծիրանի կորիզ» երգի կոմպոզիտորն է Արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մարտիրոսյանը, խոսքերի հեղինակը` պոետ-երգահան Կարեն Կավալերյանը, իսկ գործիքավորումը` Արա Թորոսյանինն է (Մուրզո):
 

09.02.2010, 10:30

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |