Լրանում է Մարաղայի ողբերգության 18-րդ տարելիցը

10/04/2010 10:14

Լրանում է Մարաղայի ողբերգության 18-րդ տարելիցը


Այսօր լրանում է Մարաղայի ողբերգության 18-րդ տարելիցը: Մարաղայի ողբերգությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հայերի հանդեպ ադրբեջանցիների պարբերաբար իրագործած ցեղասպան գործողությունների և էթնիկ զտումների համակարգված, հետևողական շղթայի հերթական մի օղակն էր: Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուղեկցվել է մարդկության տրամաբանությունից ու պատկերացումներից դուրս դաժանություններով: Սակայն նույնիսկ նման սև ֆոնին առանձնանում է Մարաղայի ողբերգությունը:

Մարաղան Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից էր: Էր, որովհետև 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են գյուղը, ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ: Ում հաջողվել է փրկվել, ապաստանել են անտառներում և, հեռանալով, ցրվել աշխարհով մեկ: Իսկ Մարաղան շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ:

http://www.armenians.com/genocide/Maraga/index.html
http://maragha.nk.am/photos/1992/3.jpg
http://maragha.nk.am/photos/1992/2.jpg

Մարաղան Գանձակ–Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա Լեռնային Ղարաբաղի դարպասն էր: Մարաղացիները ավանդապահ, ինչպես ամեն մի հայ` հյուրասեր, բնություն սիրող մարդիկ են, հիմնականում բրինձ էին մշակում, ունեին թուզի ու նռան այգիներ, պարտեզներ: Մարաղան ծնել է գիտնականներ, երաժիշտներ, գրողներ: Մարաղան անընդհատ բարգավաճում էր ...
Գյուղը երկու անգամ` 1918 և 1921 թվականներին ավերել են թուրքերը: Դրանից հետո մարաղացիները ապրում էին զգուշավոր, բայց դե հայը միշտ էլ վստահող է եղել ու շատ հաճախ` անտեղի:

Ղարաբաղյան շարժման հենց առաջին օրերից Մարաղան կանգնեց վտանգի առջև, Մարաղան հայտնվեց կրակի մեջ:
Ահա թե ինչ է պատմում ադրբեջանական դաժան մսաղացից հրաշքով փրկվածներից Վալյա Խաչիկյանը.
«Ապրիլի 9-ին, երեկոյան մոտավորապես ժամը վեցին սկսվեց գյուղի ռմբակոծումը, ինչին արդեն վաղուց սովորել էինք: Կրակում էին Ալազանից, թնդանոթներից, խոշոր գնդացիրներից: Այդ ժամանակ ամուսնուս հետ գտնվում էինք նկուղում, ուր ապրում էինք գրեթե երեք տարի: Ապրիլի 10-ի առավոտյան ժամը 6-ի մոտ սկսվեց փոթորկալից գնդակոծություն. արկերը պայթում էին գրեթե ամեն վայրկյան: Գյուղի վրա 3000-ից ավելի արկ է պայթել: Այդպես շարունակվեց մինչև ժամը 14-ին մոտ: Այդ ժամանակ տեղեկացանք, որ ադրբեջանցիներն արդեն գյուղ են մտել: Բոլոր նրանք, ովքեր չկարողացան լքել գյուղը, մորթվեցին, այրվեցին կամ գերեվարվեցին: Իսկ փախչողներիս դժոխային ճանապարհ էր սպասում` ռմբակոծությունների ներքո…»:

Ադրբեջանական հրոսակները թալանել են բոլոր տները, իսկ այն ամենը, ինչ չեն կարողացել թալանել, այրել են` հաճախ` տանտերերի հետ միասին: Բնակիչներին կոտորել են ամենադաժան եղանակներով` այրել, անդամահատել, անգամ սղոցել: Դաժան կոտորածների արդյունքում տարբեր տվյալներով սպանվել է ավելի քան 80-100 մարաղացի, այդ թվում` 30-ը` կանայք, 40-ից ավելի մարդ վիրավորվել է, ևս 63-ը գերեվարվել են: Վերջիններիս թվում եղել է ինը երեխա: Բազմաթիվ մարաղացիներ սպանվել են փախուստի ճանապարհին` ծնողների, զավակների, հարազատների աչքերի առջև: Պատանդ տարված մարաղացիներից յոթը վերադարձվել են, 17-ը փոխանակվել են, մեկը գնվել է, մեկին հաջողվել է փախչել գերությունից, ութ հոգու սպանության մասին տեղեկություններ են ստացվել, ևս 29-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է: Մեկ մարդ սպանվել է փոխանակման պահին, մեկն էլ` փախուստի փորձ կատարելիս:

Մարաղայի գյուղապետ, գյուղի ինքնապաշտպանական ջոկատի նախկին հրամանատար Ռոմա Կարապետյանի վկայությամբ՝ զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, եթե տեղի ինքնապաշտպանական ուժերը քիչ սպառազինված լինելով հանդերձ՝ չխոչընդոտեին ադրբեջանցի հրոսակների մուտքին գյուղ: Հայտնի է նաեւ, որ ադրբեջանցիները ծրագրել էին Մարաղան գրավել կայծակնային հարձակմամբ, եւ եթե դա նրանց հաջողվեր, ապա հազիվ թե տեղաբնակներին հաջողվեր ողջ մնալ, մանավանդ որ հարձակմանը ներգրավված էր երկու տասնյակից ավելի խորհրդային զրահատեխնիկա: Մարաղայի ինքնապաշտպանության փոքրիկ ջոկատի տղաներն, ավա¯ղ, դեռ գյուղի մատույցները պաշտպանելիս անհավասար մարտում զոհվեցին…
Ահա թե ինչ է պատմում բարոնուհի Քարոլինա Քոքսը.

«Այն, ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ: Գյուղը ամբողջովին ավերված էր: Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն ՝ ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր: Մի մասին թաղել էին նախորդ օրը՝ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար: Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց: Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղերագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեր հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա: Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը: Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ և շարունակել թալանը: Մենք տեսանք մի քանի լիքը լցված պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել»:

http://www.youtube.com/watch?v=IuX-AK-168E

Ինչպես հայկական, այնպես էլ անկախ լրատվական միջոցները նշում են, որ չնայած իր դաժանությանը՝ Մարաղայի կոտորածը համարյա չի լուսաբանվել և անհայտ է լայն հանրության համար: Ըստ Քարոլինա Քոքսի ,Դեյլի Թելեգրաֆ անգլիական թերթը պետք է տպագրեր Մարաղայի կոտորածի մասին, բայց հետո հրաժարվեց:

Ի դեպ, Մարաղայի կոտորածը իրագործելու համար «Գուրթուլուշ» զինվորական ստորաբաժանման հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը ստացել է «Ադրբեջանի ազգային հերոս» կոչում: Ինչի համար. իհարկե, ցեղասպան գործողությունների. դա թուրք-ազերիական ծանոթ ձեռագիր է:

Ականատեսների բազում վկայություններում այնպիսի դաժան նկարագրություններ են բերվում, որ ուղղակի նպատակահարմար չենք գտնում դրանք մեջբերել:

Ցավոք միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տվել ադրբեջանցիների ավանդական ցեղասպան գործողություններին, և ոչ միայն Մարաղայում: Իսկ իրենք` ադրբեջանցիները շարունակում են անպատիժ ստել, կեղծել, երբեմն նույնիսկ զոհի կերպար ընդունել: Բայց պատմությունն ինչքան էլ կեղծես, փաստական ճշմարտությունը երկար թաքցնել չես կարող…

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հասցեներում.
http://www.armenianhouse.org/mshakhnazaryan/docs-ru/crime/chapter8_10.html#9
http://maragha.nk.am/indexarm.html
http://www.hzorhayastan.do.am/news/2009-08-01-10
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:26 Զորակոչը շարունակում է ՀՀ-ի մարտահրավերներից մեկը մնալ. զավակին հրաժարեցնում են քաղաքացիությունից, որ բանակում չծառայի. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ) Այսօր, 15:19 Ասկերանի քաղաքապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Այսօր, 15:13 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Սյունիքում է Այսօր, 15:07 Ավելի քան 10կգ. թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու և իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության վարույթի նախաքննությունը, 4 անձի մասով, ավարտվել է Այսօր, 15:02 Վահե Ղազարյանը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարին հրավիրել է Հայաստան Այսօր, 15:00 Հայաստան-Սերբիա հարաբերություններն անցած երեք տասնամյակներում սերտացել են Այսօր, 14:52 2025-ի բյուջեն 1 դրական բան ունի` ԱԽՔ Արմեն Գրիգորյանին ասել են`«ձենդ կտրի». բրնձաբուծության մասին խոսք չկա. Արթուր Խաչատրյան Այսօր, 14:36 Ուրուգվայից Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին Այսօր, 14:25 Երբ փոքր էի, լացում էի Կիլիկիայի համար, բայց հետո հասկացա, որ Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ) Այսօր, 14:11 Հայաստանի երեխաները քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով աշխարհի 51 երկրի ցանկում առաջինն են Այսօր, 14:05 Հրդեհ` Ապարանում. այրվել է անասնագոմի տանիքը և 1,400 հակ անասնակեր Այսօր, 14:03 Արմենակյան փողոցում գիշերային ժամերին շարունակվում են միջին նորոգման աշխատանքները Այսօր, 13:58 Նողկալի էր տեսնել Կոնջորյանի բացատրությունը, թե իրենք գերիների հարցով գիշեր ու ցերեկ աշխատում են. Ժաննա Ալեքսանյան Այսօր, 13:44 Միգուցե, «Ապագա կա՛, կա՛ ապագա» ձեր կարգախոսը թուրքական աշխարհո՞ւմ է. Արծվիկ Մինասյանը`ՔՊ-ին (Տեսանյութ) Այսօր, 13:36 Գերիների վերադարձի հարցն իշխանությունների օրակարգում չի, նրանք մտածում են օր առաջ «Խաղաղության պայմանագրի» կնքման մասին. Վերլուծաբան Այսօր, 13:25 Եթե իշխանությունը որոշեր Գյումրիում ճնշել, ապա մեծամասնություն չկազմող խմբակցությունից մի քանի հոգի ուղղակի կընտրեին ՔՊ թեկնածուին. Վահագն Ալեքսանյան Այսօր, 13:11 Շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Այսօր, 12:54 «Բոլոր խոստումներն իրականացնելու ենք». Անահիտ Ավանեսյանը հիմա էլ վստահեցնում է` Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրված կլինի 2026-ին Այսօր, 12:50 Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոց հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի Այսօր, 12:46 Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ տղամարդու ինքնազգացությունը վատացել է․ նրա կյանքը հաջողվել է փրկել Այսօր, 12:36 Երկրների միջև փոխանակվող հաշվետվությունն արդեն հասանելի կլինի նաև մեր երկրի հարկային մարմնին Այսօր, 12:28 «Արխային կարաք ունենաք». ՔՊ-ականը վստահեցնում է` Մասիս սարի նկարն ունի ու «պրոբլեմ չունի» (Տեսանյութ) Այսօր, 12:22 LIVE. «Գոյ»-ի անձնակազմի բողոքի ակցիան ՄԻՊ գրասենյակի դիմաց Այսօր, 12:14 ԳԱԱ-ին կարելի է դատական կարգով պատասխանատվության կանչել մի շարք անօրինականությունների համար. Հայկ Դեմոյան Այսօր, 12:10 Հորս ձերբակալմամբ հստակ ուղերձ է հղվել՝ ոչ մի հայ անվտանգ չէ, դա կարող է պատահել բոլորիդ հետ. Ռուբեն Վարդանյանի որդի Այսօր, 12:06 Ճամբարակում վթարի հետևանքով 49-ամյա տղամարդը մահացել է Այսօր, 11:56 Ադրբեջանը սպառնում է, որ ամենատարբեր միջոցներով հասնելու է Հայաստանի նկատմամբ ճնշումների և պատժամիջոցների. Աբրահամյան Այսօր, 11:46 Կասեցվել է «Ռագմակ» ընկերության տոմատի մածուկի արտադրական գործունեությունը Այսօր, 11:39 Հայաստանի բասկետբոլի հավաքականի բասկետբոլիստը հանդես կգա Ուրուգվայում Այսօր, 11:32 Ելնելով միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար դրույթներից, Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին․ Հայտարարություն Այսօր, 11:29 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Այսօր, 11:27 Միրզոյանն ու Օլլե Բուրելը քննարկել են Երևանի և Ստոկհոլմի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները Այսօր, 11:25 Արարատ Միրզոյանն այցելել է «Ericsson» ընկերություն Այսօր, 11:23 Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը Այսօր, 11:18 Դպրոցների և մանկապարտեզների շինարարության մեկնարկի ժամկետը կկրճատվի Այսօր, 11:06 «Եթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա, որ «թուրքերի Մասիս սարն եմ սիրում»». կանգնե՛ք, այսպես շարունակել չի կարելի. Արմեն Ռուստամյանը` ՔՊ-ին (Տեսանյութ) Այսօր, 10:59 «Գոյ» թատրոնի՝ նստացույցի մասնակից դերասաններն այսօր ակցիա կիրականացնեն ՄԻՊ-ի գրասենյակի մոտ (Տեսանյութ) Այսօր, 10:53 «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է ավիացիոն անվտանգության աշխատակցի մարմինը Այսօր, 10:50 Քաղաքացին մոտեցել է ԱԺ շենքին, սպառնացել բենզինը լցնել վրան ու պտուտակահանը մտցնել կոկորդը Այսօր, 10:48 Չեղարկել տրանսպորտի թանկացման որոշումը և նոր քննարկումներ սկսել. տնտեսագետ Այսօր, 10:37 Տիգրան Ավինյանն օրը սկսել է մարզումներով (Տեսանյութ) Այսօր, 10:36 Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը Այսօր, 10:30 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին՝ վերընտրվելու կապակցությամբ Այսօր, 10:26 «Ադրբեջանը՝ COP29-ը հյուրընկալող հանցավոր պետություն». Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել Ֆիգարոյին Այսօր, 10:22 Տաթևի ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Այսօր, 10:21 Ձմռանն ընդառաջ քաղաքապետարանը նախապատրաստում է տեխնիկան, աղ ու ավազ է կուտակվում Այսօր, 10:18 Թմրամիջոց օգտագործելու համար ոստիկանության 47 ծառայողներ ազատվել են աշխատանքից, շատ մտահոգիչ թիվ է. Անդրանիկ Քոչարյան Այսօր, 10:15 Վթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կան Այսօր, 10:13 Միշուստինն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան Այսօր, 10:12 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:10 Անահիտ Մանասյանը Բնունիսում այցելել է 44-օրյա պատերազմում անմահացած Էդգարի տուն․ Լուսանկարներ Այսօր, 10:06 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է Այսօր, 09:44 Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները դեկտեմբերին նոր փուլ կմտնեն․ Հաջիև Այսօր, 09:34 Սևանի մի շարք հասցներում 1 օր ջուր չի լինի Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Ինչու են Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանին կանչել դատարան Այսօր, 09:02 «Հրապարակ». Հայաստանը կողմ քվեարկելուց բացի, նաև համահեղինակ է եղել ՄԱԿ-ում ընդունված ՌԴ բանաձևին Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Եվրոպամետ ուժերն արդեն իսկ պատրաստվում են «պլան Բ»-ի. ի՞նչ են մտադիր անել Այսօր, 08:59 «Հրապարակ». Ինչ որոշում ունի ՔՊ-ն Սիրունյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու հարցում Այսօր, 08:58 «Ժողովուրդ». Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ Այսօր, 08:56 «Հրապարակ». Նիկոլայ Բաղդասարյանի կինն ազատության մեջ է․ կդատվի՞ Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Նախաքննական մարմինը երկարացնում է կալանքի ժամկետը, բայց աշխատանքի արդյունավետությունը չի երևում Այսօր, 08:51 «Հրապարակ». Գյումրիում ՔՊ-ն ուզում է կառավարում ստանձնել Արամ Զավենիչի և Դոգի հետ համագործակցությամբ 12/11/2024 23:09 Գրետա Թունբերգը եկավ Հայաստան 12/11/2024 22:17 Լեռնային շրջաններում ձյուն կգա 12/11/2024 21:59 «Լուռ գիշերներում»․ կհնչեն ռուս կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները 12/11/2024 21:41 Կատարում, Ռուանդայում, Ուգանդայում ՀՀ դեսպաններ են նշանակվել 12/11/2024 21:24 Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է․ Եղիշե Կիրակոսյան 12/11/2024 21:05 ՔՊ-ական պատգամավորները կմեկնեն Ռուսաստան 12/11/2024 20:49 Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն․ Ախտանշաններ և ռիսկի գործոններ 12/11/2024 20:34 Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից են 12/11/2024 20:19 Օկուպացված Արցախի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել 12/11/2024 20:07 ժպիտով կարդացի ինձ վերագրված` «Ես Հայաստանի լավագույն իրավաբանն եմ» հումորային հրապարակումները․ Մանասյան 12/11/2024 19:53 Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, որով ամբողջությամբ մերժվեցին Ադրբեջանի նախնական առարկությունները 12/11/2024 19:45 Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց 12/11/2024 19:39 Բախվել են թիվ 51 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mercedes-Benz»-ը և «Volkswagen» -ը 12/11/2024 19:27 Ոչնչացվել է Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների պանթեոնը 12/11/2024 19:16 «Մեղավո՞ր է արդյոք ժողովուրդը»․ Արմեն Աշոտյան 12/11/2024 19:00 Մոլդովան բողոքի նոտա է հղել Ռուսաստանին 12/11/2024 18:45 Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի նախնական 2 առարկությունները` «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում 12/11/2024 18:28 Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուց հետո առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրել 12/11/2024 18:13 Ողբերգական ելքով վթար Ճամբարակում․ բախումից հետո «Mercedes»-ը բռնկվել է, վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից 4 մետր հեռավորության վրա 12/11/2024 17:58 ՔՊ-ն տապալեց գերիների վերաբերյալ հայտարարությունը, որովհետև նրա հակահայ քաղաքականությունը չի ենթադրում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի պաշտպանություն․ Արտակ Զաքարյան 12/11/2024 17:44 Սյունիքում բեռնատարներ են արգելափակվել ձյան շերտի մեջ 12/11/2024 17:30 Գրականագետ Սերգեյ Սարինյանի 100-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի 12/11/2024 17:15 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև ուղիղ անվտանգության խնդիր է․ Պատգամավոր 12/11/2024 17:02 Վահագն Հովակիմյանը դիտարկել է ԱՄՆ նախագահական ընտրությունները 12/11/2024 16:49 Ուրեմն Գեղամ Մանուկյանը թքա՞ծ ունի եղբոր ճակատագրի վրա, շոկի մեջ եմ․ Ռուստամյանը՝ իշխանության տեսակետի մասին 12/11/2024 16:40 3․5կգ. թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ հանցավոր շղթայում ներգրավված հինգ անդամ է կալանավորվել 12/11/2024 16:35 Բռնաճնշումների մասին նամակներ հանձնեցինք ԵՄ, ԱՄՆ դեսպաններին, որպեսզի իրենց աջակցությամբ ավտորիտար ռեժիմ չստեղծվի ՀՀ-ում. Հովհաննես Ավետիսյան 12/11/2024 16:26 Գերիների թեման ՀՀ իշխանությունների համար երբեք առաջնային օրակարգ չի եղել. Աբրահամյան (Տեսանյութ) 12/11/2024 16:17 «Ուրարտու»-ի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանը լքել է պաշտոնը 12/11/2024 16:15 Հերթական կեղծ հայտարարությունն է տարածվում սոցցանցերում, չփոխանցել բանկային ու անձնական որևէ տվյալ. Լուսանկար 12/11/2024 16:03 Մտել են Վանաձորի թիվ 19 մանկապարտեզ և գողացել 2 հատ գազի կաթսա 12/11/2024 15:53 ՀՀ ԿԸՀ-ի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի ընտրական հմտությունների ցանցին (RECEF) հաստատվել է 12/11/2024 15:39 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի որոշ հատվածների երթևեկությունը 12/11/2024 15:37 Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին մեքենա է այրվել 12/11/2024 15:28 ՔՊ-ն չմասնակցեց Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հայտարարության նախագծի քվեարկությանը (Տեսանյութ) 12/11/2024 15:22 Լեգենդների էլ կլասիկո․ հայտնի է հանդիպման օրն ու վայրը 12/11/2024 15:17 Ապօրինի հատել էր 25 ծառ, հրացանի համար էլ փաստաթուղթ չուներ. Ոստիկանության բացահայտումը 12/11/2024 15:14 Դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրի վրա, դուք ուզում եք գերիների առկայությունը վերածել քաղաքական կապիտալի. Ռուբեն Ռուբինյանն` ընդդիմությանը (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը