15/04/2010 15:08
Շվարցենեգերը Հայոց ցեղասպանության հիշատակման շաբաթ է հայտարարել
Ինչպես հայտնում է «Armenia-Diaspora» տեղեկատվական կայքը, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 19-26-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի շաբաթ: Նահանգապետը 1915թ-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը բնորոշել է որպես մարդու իրավունքների ոտնահարման սարսափազդու օրինակ:
«Հայ ժողովրդի հանդեպ իրագործված գազանություններն ու դաժանություններն ուղղակի աներևակայելի են: Շատ կարևոր է հիշել անցյալի սարսափները, որպեսզի պատմությունը չկրկնվի,-ասել է Կալիֆոռնիայի նահանգապետը և հավելել,- Այսօր Կալիֆոռնիա նահանգը զարգացող ամերիկահայ համայնքի տունն է, ամենամեծը` Հայաստանից հետո: Այս բարգավաճող համայնքը ծայրահեղ անարդարության պայմաններում գոյատևելու և ապրելու վճռականության հպարտ խորհրդանիշն է»: