30/04/2010 12:47
Տիգրան Կարապետյան. «Հող չի հանձնվի»
«Իշխանավորը բազմիցս է ասել, որ Ղարաբաղյան հարցում կարևորը ստատուսն է: Ես տեսնում եմ միայն մեկ կարգավիճակ` միացնել Արցախը Հայաստանին»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը:
Նա նշեց, որ առանձին կարգավիճակ աշխարհում չեն էլ տալիս միանգամից, կա անցումային փուլ, իսկ Հայաստանին միանալն, ըստ Կարապետյանի, երկու պետությունների խնդիր է:
Տ. Կարապետյանի կարծիքով` հարցը պետք է միայն միացման միջոցով լուծվի:
«Ես համարում եմ, որ արդեն իսկ միացած է: Մեր խորհրդանարնն Արցախը որպես նահանգ ճանաչում է, ուրեմն` մեզ միացած է: Դա կօգնի նաև հողերը չզիջել: Դեմ եմ, համարում եմ, որ խոսելով հողերի հանձնման մասին` լինի թուրքական, թե ադրբեջանական կողմից, եթե մենք հողը պատկերացնում ենք որպես առևտրի առարկա, հաղթանակի ոգին նվաստացնում ենք, եթե հողը սրբություն չլինի, ո՞վ կպայքարի դրա համար»,- հարցրեց Տիգրան Կարապետյանը` հավելելով, որ հող չի հանձնվի, որքան էլ «Թուրքիան ու Ադրբեջանը համոզեն»: