06/05/2010 20:00
Նախիջևանի նկատմամբ Հայաստանը և Թուրքիան ունեն հավասար իրավունքներ
«Որևէ պատմական, իրավական հիմք չունեն թուրքական կողմից որևէ պնդում առ այն, որ Նախիջևանի պարագայում Թուրքիան ունի իր խոսքի իրավունքը` միանձնյա, և այն, որ Թուրքիան հավակնում է հովանավորի դեր ստանձնել Նախիջևանի հանդեպ»,- հայտարարեց ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` ի պատասխան թուրքական կողմից վերջերս Նախիջևանի վերաբերյալ արած հայտարարություններին:
Հ. Դեմոյանը հիշեցրեց, որ Նախիջևանի` ինքնավար Հանրապետություն լիենլու մասին որոշումը կայացվել է Հայաստանի ԽՍՀ-ի, Ադրբեջանի ԽՍՀ-ի և Թուրքիայի խորհրդարանի կողմից: Հետևաբար, ըստ փաստաթղթերի ու միջազգային իրավունքի` «Նախիջևանի կարգավիճակի պարագայում Թուրքիան ունի այնքան իրավունք, որքան ունի ՀՀ-ն, հետևաբար` Հայաստանն ու Թուրքիան ունեն հավասար իրավունքներ»:
«Սակայն, Հայաստանը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ելնելով այս դրույթներից, ունի լիարժեք իրավունք գործ հարուցելու, դիմելու միջազգային դատարան` Նախիջևանի կարգավիճակը խախտելու վերաբերյալ»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Հ. Դեմոյանը: