22/05/2010 16:48
Էստոնացիները համոզե՞լ են Ստեփանյանին
Լատվիական «Ֆլորայի» ֆուտբոլիստ Ալեն Ստեփանյանը չի արձագանքել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկին` մեր երկրի երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկվելու և Էստոնիայի հասակակիցների հետ խաղին մասնակցելու համար: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում նշեց մինչև 21 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը:
«Տվյալ պահին ես ոչինչ չեմ կարող ասել: Մենք մի քանի օր բանակցություններ էինք վարում, որպեսզի Ստեփանյանը Լատվիայից ժամանի Երևան և մարզումներ անցկացնի թիմի հետ: Սպասում էինք, որ մինչև մրցավայր մեկնելը նա մեզ կպատասխանի: Սակայն այդպես էլ պատասխան չստացանք: Կարծում եմ, որ Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան համոզել է նրան` խաղալու այդ երկրի հավաքականում»,- նշեց Սերիցլևը:
Ավելացնենք, որ Ալեն Ստեփանյանը ժամանակին հանդես է եկել Էստոնիայի մինչև 17 և մինչև 19 տարեկանների հավաքականներում: