28/05/2010 11:47
ՀՀ Նախագահը ծաղկեպսակ դրեց Սարդարապատի հուշահամալիրում
Սարդարապատում մեկնարկեց Հայաստանի Առաջին Հանրապետության 92-ամյակին նվիրված տոնական միջոցառումների պաշտոնական մասը:
Այստեղ են Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, Հայասատանում հավատարմագրված դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներակայցուցիչներ:
ՀՀ Նախագահը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ, որից հետո մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների հիշատակին:
Նորին Սուրբ Օծություն ՏՏ Գարեգին Երկրորդը ոգեկոչման արարողություն մատուցեց:
Այնուհետև Սերժ Սարգասյանը ծաղիկներ դրեց Արցախյան ազատամարտի մասնակցի շիրիմին:
Ինչպես հաղորդում է Aysor-ի թղթակիցը, Սարդարապատում տոնական տրամադրությունը շարունակվում է, այստեղ մարզի բոլոր համայնքները ներկայացել են մշակութային ծրագրերով, ինչպես նաև հյուրասիրությամբ: Համայնքները նաև ներկայացնում են ազգային երգն ու պարը:
Այս պահին երկրի ղեկավարը շրջում է մարզի բոլոր համայնքների տաղավարներով և ծանոթանում է նրանց կողմից ներկայացված բարիքներին: