31/05/2010 13:35
Հունիսի 1-ին լրանում է ազատամարտիկ Վարդան Բախշյանի 45 ամյակը
Հունիսի 1-ին լրանում է ազատամարտիկ Վարդան Բախշյանի 45-ամյակը: Վաղը Եռաբլուր պանթեոնում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն, որին ներկա կգտնվեն Բախշյանի հարազատներն ու ընկերները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Վարդան Բախշյանի քույրը` Աննա Բախշյանը, ով նաև Երևանի պետական համալսարանում գործող «Վարդանանք» ակումբի անդամ է:
Ա. Բախշյանը նշեց, որ Վարդանը նաև Հայ մարմնակրթական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի առաջին ատենապետն է եղել, և վաղը ՀԱՍԿ-ի գրասենյակում հանդիպելու են «Վարդանանք» ակումբի անդամներն ու ՀԱՍԿ-ի պատասխանատուները:
Գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը իր հերթին տեղեկացրեց, որ սեպտեմբերին Բյուրականում նախատեսված է մեծ բանակում, որտեղ հավաքվելու են ՀԱՍԿ-ի աշխարհի տարբեր երկրներում գտնվող անդամները:
Ըստ նրա, բանակումի ժամանակ ոգեկոչելու են նաև ՀՄԸՄ` Հայ մարմնակրթական ընդհանուր միության հայստանյան մասնաճյուղի հիմանդիր Վարդան Բախշյանի հիշատակը:
Նշենք, որ Վարդան Բախշյանը զոհվել է 1991թ.-ի դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գյուղի մատույցներում: