02/06/2010 17:26
Հայաստանը պետք է առաջնորդվի ազգային ու պետական շահերով
«Թուրքիան հետաքրքիր ճանապարհ է ընտրել. թուրքական շովինիզմը, թուրքական նացիոնալիզը կանաչում ու մահմեդականանում է, և Թուրքիան` Օսմանյան պետության նախանշանով, կարող է հայտ ներկայացնել իսլամի լիդերը դառնալու»,- նման կարծիք այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Այս համատեքստում քաղաքագետը նկատեց, որ Հայաստանը պետք է հասկանա` թե սա ինչպիսի՞ զարգացումներ կարող է ունենալ, ի՞նչ է նշանակում և ի՞նչ նպատակներ ունի:
«Հայաստանը պետք է իր հարաբերություններն ու երկխոսությունները Իրանի հետ առավելագույն չափերի հասցնի, պետք է գնա ավելի մեծ ու ընդլայնված տնտեսական ու քաղաքական հարաբերությունների»,- նկատեց Լ. Շիրինյանը:
Քաղաքագետը նշեց, որ այս առիթով չարժե անհանգստանալ և անսալ այն պետություններին, որոնք դեմ են այդ հարաբերությունների խորացմանը, այլ նշեց, որ փոխարենը Հայաստանը պետք է առաջնորդվի պետական ու ազգային անվտանգության շահից ելնելով: