02/06/2010 17:59
Ռ. Հախվերդյան. Մենք պետք է, առաջին հերթին, մեր լեզուն պահպանենք
«Հայրենիքը լանդշաֆտն ու սարերը չեն, դա մեր լեզուն է։ Հայերն ավելի լավ գիտեն օտարի պատմությունը, անգամ անկողնում ռուսերեն են խոսում։ Սակայն չգիտեն, թե ինչ մշակութային ու սուրբ բեռ են կրում իրնեց ուսերին»,- հայտարարեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը` անդրադառնալով օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնությանը:
Ըստ Ռ. Հախվերդյանի` առանց օտարալեզու դպրոցների բացման էլ «հայ ազգն ամբողջ կյանքում ռուսաքծնանքով է զբաղված»։
«Մենք պետք է, առաջին հերթին, մեր լեզուն պահպանենք, որը մեր մաշկն է»,- ընդգծեց Ռ. Հախվերդյանը:
Մինչդեռ ասուլիսին ներկա երաժիշտ Արմեն Թութունջյանը (Չիկոն) նշեց, որ համամիտ չէ Ռ. Հախվերդյանի հետ: Ըստ նրա` հայերը պետք է նաև խորությամբ օտար լեզուներ ուսումնասիրեն, ինչը չի վնասի հայոց լեզվին։