02/06/2010 19:12
«Հայկական երգարվեստն ունի երկու դժբախտություն»
Չկա մշակութային քաղաքականություն և որակյալ երաժշտություն, չկան նաև ճաշակ թելադրող արժանիներ: Այս տեսակետին են երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն ու Արմեն Թութունջյանը (Չիկոն):
«Հայաստանյան երգարվեստը, եթե կարելի է այդպես անվանել, աղբ է, պատված շոկոլադով»,- հայտնեց Ռուբեն Հախվերդյանը:
Ըստ երաժիշտների` արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, որի համար պետք է սկսել ոլորտի կրթական համակարգից, և արվեստի հետ կապված բոլոր բաժիններում բարձրագույն կրթությունը դարձնել անվճար: Միևնույն ժամանակ, նրանց կարծիքով` պետք է փոխվի ճաշակը:
«Մենք երկու դժբախտություն ունենք, մեկը թուրքերից գողացված երգերն են, երկրորդ դժբախտությունը` Երգի պետական թատրոն է: Ես դրան ուրիշ անուն եմ դրել` «Ես այնպես կուզենայի ամերիակացի լինել»»,- ասաց Ռ. Հախավերդյանը, ում կարծիքով Երգի պետական թատրոնում «կլկլացնում են» ու հավելեց. «Սթիվիից ավելի լավ Սթիվի հնարավոր չէ, անգամ սևամորթները չեն կարողանում այդպես Սթիվի կլկլացնել»: