02/06/2010 17:37
Բնակարաններ` Հայաստանի գրողների միության անդամներին
Այսօր Հայաստանի գրողների միությունում կայացավ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հանդիպումը գրողների հետ: Հանդիպման առիթը ՀԳՄ անդամների սոցիալական խնդիրներից մեկi` բնակարանի խնդրի քննարկումն էր:
Արսեն Քարամյանը նշեց, որ ՀՀ Նախագահի կողմից ստացել է հանձնարարական` ուսումնասիրելու ստեղծագործական միությունների սոցիալական կարևոր` բնակարանային ապահովման կամ բարելավման խնդիրը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքում` Սրտաբանական ինստիտուտի դիմաց, այս տարվա սեպտեմբերին կառուցվելու է մոնոլիտ, բետոնե 14 հարկանի, 9 բալ սեյսմակայունությամբ, 230 բնակարաններով շենք, որից 120-140-ը նախատեսված է գրողների համար:
«Խնդիրը բաղկացած է երկու` շինարարական և ֆինանսական մասից»,- ընդգծեց Արսեն Քարամյանը և հավելեց, որ այժմ բանակցություններ են վարվում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ` հիպոտեքային վարկի մատչելիություն ստանալու համար:
Ըստ նրա` շենքը 2013 թ.-ի նոյեմբերին հանձնվելու է շահագործման` «միանգամից պիտանի բնակության համար:
Կենտրոնական բնակը, ըստ ամենայնի, վարկը տրամադրելու է 20 տարի ժամկետով, 9 տոկոս տոկոսադրույքով և 20 տոկոս կանխավճարով:
Գրողների հիմնական դժգոհությունը կապված էր 20 տոկոս կանխավճարի հետ: