29/06/2010 11:37
Բացվեց Արմավիրի Մանկապատանեկան շախմատի վերանորոգված դպրոցը
Քիչ առաջ Արմավիր քաղաքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, մասնակցեց Մանկապատանեկան շախմատի վերանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Մանկապատանեկան շախմատի դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացման համար ծախսվել է 47 մլն դրամ, իսկ կահավորման համար` 3,7 մլն դրամ:
Ինչպես հայտնում է Aysor-ի թղթակիցը Արմավիրից, դպրոցի բացմանը ներկա էր նաև գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Լրագրողների հետ զրույցում Արոնյանը հույս հայտնեց, որ «վերանորոգված դպրոցը կնպաստի շախմատիստների նոր սերնդի ձևավորմանը»: Հիշեցնելով, որ խորհրդային տարիներին այս դպրոցը բազամթիվ շնորհալի սաներ է տվել, Լևոն Արոնյանը հույս հայտնեց, որ այդպես կլինի նաև ապագայում: