01/07/2010 18:00
Ըստ հետազոտության` առաջին տեղում խաղաղության խնդիրն է
«Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն այս տարի Հայաստանում անց է կացրել հետազոտություն, որտեղ ներառված են եղել տարբեր հարցեր` տնտեսական խնդիրներից` մինչև հայ-թուրքական հարաբերություններ:
Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահ Արամ Նվասարդյանը:
Բանախոսը նշեց, որ ներկայացված ծրագրին աջակցել է «Եվրասիական մոնիտոր» հետազոտական ցանցը, որը Հայաստանում գործունեություն է իրականացվում 2006 թ.-ից ի վեր և որի նպատակն է ներկայացնել մասնակից երկրների սոցիալ-տնտեսական վիճակը, վերաբերմունքը կառավարության, պետական այլ մարմինների գործունեության նկատմամբ, ինչպես նաև` ներկայացնել արդի հիմնախնիդրների վերաբերյալ կարծիքները:
«Մենք ունենք նաև թեմատիկ բլոկ. ունեցել ենք հետազոտություններ էնեգետիկ հիմնախնդիրների վերաբերյալ, եղել են հարցումներ` կապված ռուսաց լեզվի օգտագործման հիմնախնդիրների հետ, լրատվամիջոցների վիճակի»,- տեղեկացրեց Արամ Նավասարդյանը:
Բանախոսը վերջին հետազոտության թեմատիկայից ներկայացրեց ֆինանսական ճգնաժամը:
«Ֆինանսական ճգնաժամի վերաբերյալ 4-րդ չափումն է, որ կատարում ենք Հայաստանում, բավական մեծ մտահոգություն կար բնակչության մոտ»,- շեշտեց Արամ Նավասարդյանը և հավելեց, որ Արցախի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո հարցաթերթիկների վրա հարցերի հերթականությունը փոխվել է. ֆինանսատնտեսական ճգնաժամը 2-3-րդ տեղում էր, իսկ առաջին տեղում տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցն էր: