07/07/2010 15:27
Լեռնային Ղարաբաղի` որպես երրորդ կողմ լինելը փաստվել է
Այսօր ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այն հայտարարությանը թե «Լեռնային Ղարաբաղի բնակչության, Հայաստանի և Ադրբեջանի շահերից է բխում` աշխատել հիմնախնդրի լուծման ուղղությամբ»: Պատգամավորը կարծում է, որ ամերիկացի պաշտնյայի այս հայտարարությունը պատահական չէր արված:
«Սա նշանակում է, որ նա անուղղակի ձևով ճանաչել է և փաստել Լեռնային Ղարաբաղը` որպես երրորդ կողմ կամ որպես մի տարածաշրջանի ազգաբնակչություն»,- ասաց նա, նկատելով, որ բանակցային սեղանի շուրջ ԼՂՀ-ի վերադառնալու մասին են ակնարկում նաև Մադրիդյան սկզբունքների շուրջ հանդես եկած նոր առաջարկները:
«Ղարաբաղի ժողովուրդն է, որ միջազգային իրավունքի ինքնորոշման իրավունքով պետք է որոշի իր հետագա ճակատագիրը»,- հիշեցրեց Հ.Սահակյանը: