Կոսովոյի հարցով Հաագայի դատարանն այսօր որոշում կկայացնի
Հաագայի միջազգային դատարանն այսօր կորոշի` օրինակա՞ն էր արդյոք 2008 թ. Կոսովոյի հռչակած անկախությունը։ Դատական նիստին մասնակցելու են 40 երկրների ներկայացուցիչներ, սակայն անկախության օրինականության վերաբերյալ որոշման կայացումը կախված կլինի 15 երկրների դատավորներից: Այս մասին գրում է ՌԲԿ-ն:
Նշենք, որ որոշման կայացման գործընթացում ներգրավված երկրներից 9-ը արդեն ճանաչել են Կոսովոյի անկախությունը, 6-ը` հրաժարվել: Այսպես` Կոսովոն` որպես անկախ պետություն, ճանաչել են Ճապոնիան, Սիերա Լեոնեն, Հորդանանը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան և Սոմալին: Հրաժարվել են` Ռուսաստանը, Սլովակիան, Չինաստանը, Մարոկկոն և Բրազիլիան:
Հարկ է նշել, որ դատարանի որոշումն օրենքի պարտադիր ուժ չունի, սակայն ենթադրվում է, որ այն կարող է նախադեպային լինել այլ պետությունների համար, որոնք դեռ չունեն դե յուրե ճանաչում:
Այսպես, բրիտանական Guardian-ը նշում է, որ եթե դատարանը օրինական ճանաչի Կոսովոյի անկախությունը, նմանատիպ պահանջ կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղը, Հյուսիսային Կիպրոսը, Հարավային Օսիան, Աբխազիան և Մերձդնեստրը։
Հիշեցնենք, Կոսովոն հռչակել է իր անկախությունը 2008 թ-ի փետրվարի 17-ին: Մինչև հիմա 69 երկիր ճանաչել է Կոսովոյի անկախությունը։
22.07.2010, 12:44
Aysor.am
19:56 • 02/09, Կհանդիպեն Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները
19:21 • 02/09, Ոչնչացվել է 4750 կգ կանեփի կանաչ զանգված
19:16 • 02/09, Ինքնակամ զենք և զինամթերք են հանձնել
19:11 • 02/09, Գ. Այվազյանը` Ադրբեջանի նախագահի թեկնածու՞
19:07 • 02/09, Բնությանը շուրջ 665 հազարի վնաս է հասցվել
19:04 • 02/09, Քննարկվել են Սիրիա ՀՀ ԱԺ նախագահի այցի հետ կապված հարցեր
18:45 • 02/09, ՀՀ բուհերին Լեռնային Ղարաբաղի մասին գիրք է տրամադրվել
18:41 • 02/09, Վթարի պատճառով ջրազրկվել է Շենգավիթը
18:39 • 02/09, «Այս օրը ապացուցեցինք` կարող ենք մեր հողը պահել զենքի ուժով»
18:26 • 02/09, Հակահայ բանաձևերն ու դրանց ընդունումը` «դատարկ բան չեն»
Գլխավոր