11/08/2010 14:56
Ներկայացվեց «Գրաբար-լեզու նախնայց» ֆիլմը
Այսօր «Ծիրանի» մշակութային, երիտասարդան հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Աշուղաթոյանը լրագրողներին ներկայացրեց «Գրաբար-լեզու նախնյաց» վավերագրական ֆիլմը:
Բանախոսը նշեց, որ «Ծիրանի» հ/կ-ն կազմակերպում է գրաբարի դասընթացներ ցանկացողների համար և գրաբարի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով են կազմակերպության անդամները նկարահանել այս ֆիլմ:
«20 րոպեում հակիրճ ներկայացվում է ինչ է գրաբարը, ինչու է գրաբարը կարևոր մեզ համար և ինչ ենք քարոզում»,- նշեց Նարեկ Աշուղաթոյանը:
Բանախոսը խոսքով, ֆիլմով քարոզվում է ոչ թե խոսել գրաբարով, վերադառնալ դեպի գրաբարը, այլ ճանաչել գրաբարը և մոտենալ դրան:
«Գրաբարը մեր ինքնության մի մասն է և մեր մշակութն է»,- ընդգծեց բանախոսը` հավելելով, որ մեր գրավոր ժառանգության մեծ մասը շարադրված է գրաբար, որի իմացությունը հնարավորություն է տալու մոտենալ այդ ժառանգությանը: