15/09/2010 12:00
Հրանտ Դինքի ծննդյան օրն է
Նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի` «Ակօսի» գլխավոր խմբագիր, մտավորական Հրանտ Դինքը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 15-ին:
Պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների փոխըմբռնման, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար 2006թ հունիսին Հրանտ Դինքին հետմահու մրցանակ է շնորհել ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ:
Դինքի ծննդյան տոնից մեկ օր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա սպանության գործի առնչությամբ հրապարակեց թուրքական իշխանությունների դեմ կայացրած որոշումը, ըստ որի ամրագրված է, որ Թուրքիան ոտնահարել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2–րդ, 10–րդ և 13–րդ հոդվածները: Համաձայն ՄԻԵԴ որոշման` Անկարան Հրանտ Դինքի հարազատներին պետք է վճարի 133 595 եվրոյի չափով փոխհատուցում, որը ներառում է նաև դատական ծախսերը: