21/09/2010 11:47
Անկախության տոն. համերգներ, ցուցահանդեսներ, հրավառություններ...
Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ այսօր Հայաստանի բոլոր քաղաքներում տեղի կունենան տոնական միջոցառումներ:
Առավոտյան երկրի ղեկավարությունն այցելել է Եռաբլուր և ծաղկեպսակներ դրել հերոսների շիրիմներին: Հայրենասիրական երթ են անցկացնելու երիտասարդական կազմակերպությունները: Երեկոյան մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կկայանա տոնական գլխավոր համերգը` հայ էստրադայի աստեղերի մասնակցությամբ: Տոնական միջոցառումները կեզրափակվեն հրավառությամբ:
Քաղաքապետարանի որոշմամբ` Երևանի փոքր կենտրոնը՝ Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցն ու Մաշտոցի պողոտան, ողողված կլինի գիշերային տոնական լույսերով:
Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենից Aysor-ին տեղեկացրեցն, որ դեռ հրաման չի եղել և աշխատելու են մինչև ժամը 23.00, սակայն հնարավոր է կարգադրվի և աշխատաժամանակը երկարացվի:
Հանրապետության բոլոր մարզերում նույնպես տեղի են ունենալու տոնական հանդիսություններ` համերգներ, ցուցահանդեսներ և հրավառություններ: