25/10/2010 13:15
Global Heritage Fund.Անին ոչնչացման շեմին է կանգնած
«Ժառանգության գլոբալ հիմնադրամը» (Global Heritage Fund) հրապարակել է աշխարհում ոչնչացման շեմին կանգնած հուշակոթողների ցանկը, որում 12 այլ պատմական կոթողների հետ ներառվել է նաև Անի քաղաքը:
«10-11-րդ դարերում հայերի հիմնադրած Անին իր նմանը չունեցող հայկական մեծ քաղաքակրթության կոթող է: Այսօր Անի քաղաքը, որ մեծամասամբ վերածվել է ավերակների, պատմում է ողբերգության մասին. այն բազմիցս ենթարկվել է հարձակումների, իսկ հայերը թուրքական տիրապետության ժամանակաշրջանում՝ 14-րդ դարում, ստիպված եղան լքել քաղաքը: Այդ ժամանակներից ի վեր Անին անպաշտպան մնաց մարդկանց դեմ և փորձեց իրեն պաշտպանել թալանչիներց և վանդալներից… Սակայն դրա գեղեցկության մեծ մասը պահպանվել է: Ավերակներում գտնվող գլխավոր և ամենազդեցիկ կառույցը 1001թ. կառուցված Անիի Մայր տաճարն է, որի գոթական ոճը տարածում գտավ Եվրոպայով մեկ… Սակայն Անին վերջնական կործանումից փրկելու համար անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել»,- նշվում է զեկույցում:
Զեկույցի «Անբավարար ուշադրություն, թալան և վանդալիզմ» բաժնում նշվում է, որ շատ հաճախ «վերանորոգում» անվան տակ քայլեր են իրականացվում, որոնք տալիս են բացասական արդյունք: