29/10/2010 11:17
Ի՞նչ են խոսում թերթերը
Ասում են` հիմա էլ որոշել են կիսել Պետեկամուտների կոմիտեն և առանձնացնել հարկայինն ու մաքսայինը: Լուրեր կան, թե հարկայինը տրվելու է Գագիկ Խաչատրյանին, իսկ մաքսայինը`Ռուբեն Հայրապետյանին:
Տեղեկություններ կան, թե ռուսական իշխանություններին խիստ զայրացրել են ադրբեջանական լրատվամիջոցների այն սուտ հայտարարությունները, թե իբր Ռուսաստանն Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն է տրամադրել:
Ասում են` օրերս Գագիկ Ծառուկյանը շատ նեղ շրջապատում ասել է, թե ինքը` այսինքն ԲՀԿ-ն, ընտրությունների է գնալու մեն-մենակ, քանի որ ինքը ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյաբի հետ գործ չունի:
Խոսում են, թե այն բանից հետո, երբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտարարել է, որ մարզում ՀՀԿ-ի համար 80% ձայն բերելու տեր է, ՀՀ-ի մյուս մարզպեսները խառնվել են իրար` ասելով, որ Խաչատրյանի այդ հայտարարությունը իրենց «կրակի» մեջ է գցել:
Տեղեկություններ կան, թե առաջիկա օրերին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հիմա էլ աշխատանքից ազատվելու է թիվ 12 հատուկ դպրոցի տնօրեն Կարինե Մուրադյանը:
Ասում են`ԱԺ նորոգված դահլիճում յուրաքանչյուր պատգամավորին հատկացված համակարգիչներից ոչ մեկը միացված չէ ինտերնետին ու խորհրդարանում արդեն երկար ժամանակ է, ինչ արգելափակված է «Youtube» կայքը: