01/11/2010 11:48
Թուրքական ԶԼՄ-ները մարտահրավեր են նետում ՌԴ-ին և հայ համայնքին
Զորավար Անդրանիկ Օզանյանի (1865-1927) հուշարձանը Սոչի քաղաքի Լազարևյան շրջանում կանգնեցնելու մտադրությունը թուրքական ԶԼՄ-ներում մեծ աղմուկ է բարձրացրել:
«Թուրքական ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկը Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում Արևմտյան Հայաստանի ազգային-ազատագարկան շարժման հերոս Անդանիկ զորավարի հուշարձանի տեղադրման մտադրության կապակցությամբ, ով նաև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին պաշտպանել է Ռուսաստանի շահերը, ոչ այլ ինչ, եթե ոչ մարտահրավեր` ուղղված Ռուսաստանին և հայկական Սփյուռքին»,- կարծիք է հայտնել Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը:
Թավադյանը նշում է, որ զորավար Անդրանիկը ոչ միայն հայ ժողովրդի կողմից է սիրված, այլ նաև ռուսական ու բուլղարական բանակի պատմության մի մասն է կազմում, որոնց կազմում նա կռվել է Առաջին Բալկանյան և Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին:
«Թուրքիայի հնարավոր փորձերը ազդել Ռուսաստանի վրա` թույլ չտալ կանգնեցել արձանը, Կրասնոդարի երկրամասի հայության դիրքորոշումն ավելի ամուր ու սկզբունքային է դարձնելու», - ասել է Տիգրան Թավադյանը, ընդգծելով, որ ողջ հայկական սփյուռքի ուշադրությունը կենտրոնացնելու է այդ հարցի շուրջ: