02/11/2010 09:47
Բակո Սահակյանն ընդունել է Կանադայից ժամանած պատվիրակությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Մոնրեալի /Կանադա/ քաղաքապետարանի խորհրդի անդամ Հարութ Չիթիլյանին և Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի առաջնորդարանին կից կառավարական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հակոբ Արսլանյանին:
Ինչպես հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը կարևոր է համարել Սփյուռքի մեր հայրենակիցների այցելությունն Արցախ` ընդգծելով, որ այն կնպաստի հայրենիքն ավելի մոտիկից ճանաչելու, երկկողմ կապեր հաստատելու գործին:
ԼՂՀ նախագահի խոսքով՝ նման այցելությունները նաև լավ հնարավորություն են ստեղծում համագործակցության համատեղ ծրագրեր մշակելու համար: