17/11/2010 10:35
Կարևորվել է Ռուսաստանի հայերի դերը Արցախի զարգացման հարցում
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի շրջանակներում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 16-ին Մոսկվա քաղաքում հանդիպում են ունեցել Ռուսաստանի հայ գործարարների և բարերարների հետ: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը կարևորել է Ռուսաստանի մեր հայրենակիցների դերակատարությունը Ղարաբաղի զարգացման գործում` ընդգծելով, որ այս անգամ ևս ակնկալում է նրանց ակտիվ մասնակցությունը Արցախի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկի` խմելու ջրի հարցի լուծմանը: Բակո Սահակյանի խոսքով՝ այդ հարցն ունի քաղաքական, տնտեսական և սոցիալական նշանակություն, և նրա լուծումը մեծապես կնպաստի Արցախի Հանրապետության զորացմանն ու զարգացմանը:
Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության պետական, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: