20/11/2010 11:10
Հայ Առաքելակն Եկեղեցին նշում է Բոլոր սրբերի տոնը
Հայ Առաքելակն Եկեղեցին այսօր նշում է Բոլոր սրբերի տոնը:
Հայ Եկեղեցին այս տոնով նշում է բոլոր այն սուրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են Երկնքի արքայության սրբազան մատյանում: Այս մասին հայտնում է Արաարտյան թեմի տեղեկատվական համակարգը:
Քրիստոնեական հալածանքների և հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են նահատակվել, որոնց անունները, ցավոք, չեն պահպանվել և հասել մեզ: Ուստի, եկեղեցին հաստատել է այս նվիրական տոնը հենց նրանց հիշատակը ոգեկոչելու համար: Անձեր, որոնք իրենց թանկ արյունը հեղեցին հանուն Քրիստոսի և նրա խորհրդավոր մարմնի` եկեղեցու շինության: