01/12/2010 10:30
ԼՂ հիմնահարցի կարգավորմանը նպաստելու հարցում Ֆրանսիան վճռական է
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Պիյոնը, ելույթ ունենալով ԵԱՀԿ գագաթնաժողովում Հիլարի Քլինթոնից անմիջապես հետո, կրկնեց ԱՄՆ պետքարտուղարի ուղերձը. ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի Հելսինկյան սկզբունքների և Աքվիլայում համանախագահ երկրների ղեկավարների ներկայացրած տարրերի հիման վրա, հայտնում է Aysor.am-ի թղթակիցը Աստանայից:
Պիյոնն ընդգծեց, որ Ֆրանսիան վճռական է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը կողմերին աջակցելու հարցում: