01/12/2010 11:21
Մերկել. ԼՂ գործընթացը` Աստանայում ընդունվածի հիման վրա
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին և Մինսկի խմբին, ապա ապագայում այդ գործընթացը պետք է շարունակվի` այստեղ ընդունվածի հիման վրա»,- Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ինչպես հայտնում է Aysor.am-ի թղթակիցը Աստանայից, Մեկրելը կոչ է արել ակտիվացնել ձգձգվող հակամարտությունների լուծումը: Իր խոսքում ԳԴՀ կանցլերը, մասնավորապես, խոսել է Ռուսաստանի և Վրաստանի միջև 2008 թվականին տեղի ունեցած պատերազմական գործողությունններից, ինչպես նաև Մերձդնեստրի շուրջ բանակցություններից:
«Մենք սատարում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և ամբողջականությանը, և պետք է շարունակենք մեր ջանքերը`մասնավորապես Ժենևյան քննարկումներիի շրջանակներում, որպեսզի կայունացնենք անվտանգությունը, բարելավենք իրավիճակը մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում», - հայտարարել է նա:
Ինչ վերաբերում է մերձդնեստրյան հիմնախնդրին, Ա.Մերկելը կարծիք է հայտնել, որ պետք է վերականգնվի «5+2» բանակցային ձևաչափը: