03/12/2010 09:58
ԵԱՀԿ գագաթնաժողովի մասնակիցներն ամփոփիչ հռչակագիր ընդունեցին
Աստանայում անցկացվող Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գագաթնաժողովն ավարտվեց ամփոփիչ հռչակագրի ընդունմամբ: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ընդգծելով, որ այս փաստաթղթի ընդունումը նոր էջ է բացում կազմակերպության համար:
«Հավատում եմ, որ Աստանայի հռչակագիրը կդառնա եվրոատլանտյան և եվրասիական անվտնագության կառուցման սկիզբը», - ըստ profinance.kz-ի, ասել է Ն.Նազարբաևը:
ԵԱՀԿ գործող նախագահ Կանաթ Սաուդաբաևն, իր հերթին, նշել է, որ ընդունված հռչակագիրը «կրկին հաստատում է Կազմակերպության հիմքում ընկած նորմերը, սկզբունքները և պարտավորությունները»:
Ըստ Սաուդաբաևի` Աստանայի հռչագիրը կրկին հաստատում է հետևյալ սկզբունքները` ինքնիշխանության հավասարություն, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, սահմանների անքակտելիություն, պետությունների տարածքային ամբողջականություն, հակամարտությունների խաղաղ կարգավորում, պետությունների ներքին գործերին չմիջամտելը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանք, ժաղովուրդների իրավունք` տեր կանգնելու սեփական ճակատագրին, պետությունների միջև համագործակցություն, միջազգային պարտավորվածությունների բարեխիղճ կատարում:
Ինչպես հաղորդում է ՌԲԿ.ռու-ն, հայտնի է դարձել, որ Ռուսաստանը հավանություն չի տվել ամփոփիչ հռչակագրում Վրաստանում հակամարտության վերաբերյալ ձևակերպմանը:
«Բացի այդ, չլուծված մնաց Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հիմնահարցը», - նշում է աղբյուրը: