09/12/2010 13:32
Լ. Մելիք-Շահնազարյան. «ԼՂ անկախությունը պետք է ճանաչվի այսօր»
18 տարվա ընթացքում եղել են բազմաթիվ պահեր, երբ Հայասատանը պետք է ճանաչեր ԼՂ անկախությունը, միևնույն ժամանակ եղել են նաև այնպիսի պահեր, որոնք իսկապես հարմար չեն եղել ճանաչման համար: Սակայն վերջին 3-4 ամիսների ընթացքում մենք կանգնած ենք այնպիսի փուլում, երբ պետք է ճանաչել ԼՂ անկախությունը: Նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
«ԼՂ անկախության կարիքն այժմ կա, ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը Հայաստանը պետք է ճանաչի այսօր: Ժամանակն է, որ ԼՂՀ-ի հետ ստորագրվեն տարբեր պայամանգրեր` և’ տնտեսական, և’ քաղաքական և’ ռազմական: Մենք աշխարհին պետք է ցույց տանք, որ թեև մենք ապրում ենք երկու պետությունում, բայց մենք մեկ ազգ ենք, որը քաղաքական ճակատագրով ժամանակավոր ապրում է երկու պետությունում»,- ընդգծեց Լ. Մելիք-Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ-ում պետք է քննարկվի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախագիծը, որը հետաձգվել էր` մինչև Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի աշխատանքների ավարտը: