05/01/2011 11:08
Այսօր Առաքելական եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Պատարագ
Հունվարի 5-ի երեկոյան բոլոր Առաքելական եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույց Աստվածահայտնության Սբ.Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Սովորաբար այդ օրը` երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներին: Ըստ Հայ Եկեղեցու` Սբ. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Սուրբ ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից` 17:00-ից հետո: