17/01/2011 20:02
ՀՀ Նախագահն այցելել է Խրիսոստոմոս Երկրորդին և խորհրդարան
Պետական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամլո գրասենյակը:
Հանդիպման ժամանակ նախագահը և արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդն անդրադարձել են հայ-կիպրական դարավոր բարեկամությանը, պատմականորեն երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությանը, ինչպես նաև` պետականության կորստի դժվարին ժամանակներում մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում հայ և կիպրացի ժողովուրդների կյանքում եկեղեցու ունեցած դերին և նշանակությանը:
Նախագահ Սարգսյանը արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ խոսել է նաև կիպրահայ համայնքի մասին, որը Կիպրոսի իշխանությունների և նաև եկեղեցու շնորհիվ հաջողությամբ ինտեգրվել է այդ երկրի հասարակությանը` պահպանելով իր ազգային ինքնությունը։
Այնուհետեև Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ և Ներկայացուցիչների պալատում հանդես եկել ելույթով:
Կիպրոս կատարած պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև հայկական «Նարեկ» դպրոց, ծանոթացել ուսումնական այդ հաստատության պայմաններին, գործունեությանը և դպրոցին անհրաժեշտ գրքեր նվիրել:
Նախագահը մայրաքաղաք Նիկոսիայում այնուհետև այցելել է հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի, հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ի պատիվ պետական այցով Կիպրոսում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի` Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի և տիկին Էլսի Խրիստոֆիայի անունից երեկոյան կտրվի պետական ճաշ:
Տես նաև` «Հայ ժողովուրդը երախտապարտ է կիպրացի եղբայր ժողովրդին»
«Ո՞վ է կարոտել օսմանականությանը, որ փորձում են ծնել նորը»
Հայաստանն ու Կիպրոսը կապում է ոչ միայն պատմությունը, այլև ապագան
«Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ ապագա չունի Ադրբեջանի կազմում»