22/01/2011 11:21
Երիտասարդներին կիրազեկեն մարդու իրավունքների մասին
«Ինտեգրում» հասարակական կազմակերպությունը, Թբիլիսիում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան Սոցիալական ձևափոխումների ծրագրի աջակցությամբ սկսում է «Երիտասարդները հանուն մարդու իրավունքների» ծրագիրը: Ինչպես Aysor.am-ին հայտնեցին «Ինտեգրում» ՀԿ-ից, ծրագրը կմեկնարկի փետրվարին Երևանում:
«Երիտասարդներին իրազեկելու ենք մարդու իրավունքների մասին: Մեր նպատակն է նաև հետաքրքություն առաջացնել և ընդլայնել նրանց աջակցությունը այս ոլորտում»,- նշեց ՀԿ-ի ներկայացուցիչը:
Ծրագրում կընդգրկվեն 30 մասնակիցներ, որոնք հետաքրքրված են մարդու իրավունքների թեմաներով: Մասնակիցների ընտրության հարցում նախապատվությունը կտրվի իրավաբանական և լրագրության ֆակուլտետների ուսանողներին ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում գործունեություն ծավալող երիտասարդներին:
Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն թրեյնինգներ` մարդու իրավունքներ, իրավաբանական գրագրություն, լրագրողական գործիքներ, բլոգինգ թեմաներով, նաև կծավալվեն քննարկումներ, տեղի կունենա նաև ցուցահանդես: