25/01/2011 11:15
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին` «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
ՀՀ Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Խորապես ցնցված և վրդովված եմ «Դոմոդեդովո» օդանավակայանում մի քանի տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլած արյունալի ահաբեկչության մասին տեղեկատվությունից:
Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, բոլոր ռուսաստանցիներին: Այդ սարսափելի հանցագործության զոհերի հարազատներին և մտերիմներին ցանկանում եմ հոգու տոկունություն և արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում և վերականգնում: Վստահ եմ, որ ձեռնարկված միջոցները թույլ կտան հայտնաբերել և պատժել մեղավորներին, հետագայում կանխել նմանատիպ հանցագործությունները»: