01/02/2011 18:00
Միջոցառում` նվիրված արևելյան ամանորին
Այսօր Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ արևելյան Նոր տարվան նվիրված միջոցառում:
Միջոցառումը կազմակերպել էին «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» և «Մշակույթի և գիտության չինական կենտրոն» հասարակական կազմակերպությունները:
Մասնակիցները ներկայացրեցին չինական ժողովրդական երգ, թառի կատարում. ներկայացվեցին նաև չինական, կորեական և հնդկական ազգային պարեր:
Ցուցադրվեց վավերագրական կինոնկար` նվիրված չինական Ամանորին: Գրադարանի սրահում ներկայացված էր նաև արևելյան երկրների մասին պատմող լուսանկարների ցուցահանդես:
Նշենք, որ չինական կամ արևելյան Նոր տարին փոփոխական է և նշվում է ըստ նորածին լուսնի` փետրվար ամսից: 2011 թվականին արևելյան Ամանորը նշվում է փետրվարի 3-ին:
Ըստ արևելյան աստղացույցի` այդ օրն է սկսվում սպիտակ նապաստակի կամ սպիտակ կատվի տարին: