23/05/2011 10:46
Մայիսի 25-ը` «Ցասման օր» Վրաստանում
Վրաստանի իշխանությունները մտադիր են ձերբակալված ընդդիմադիրներին մեղադրանք ներկայացնել պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի համար, հայտարարել է ընդդիմության առաջնորդներից Նինո Բուրջանաձեն` ելույթ ունենալով Թբիլիսիում ցույցի ժամանակ:
Շաբաթ երեկոյան ընդդիմադիրները ուղիղ միացման են հասել Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում:
Կիրակի գիշերը, ընդդիմադիրների տեղեկացմամբ, Բաթումիում «Ժողովրդական ժողով»-ի կենտրոնական գրասենյակ ներխուժել են հատուկ ջոկատայինները:
Փարիզից իր վերադարձի մասին կիրակի հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Իրաքլի Օկրուաշվիլին, ով խոստացել է «վերջ դնել Սահակաշվիլիի ռեժիմին»: Իրենց վերադարձի մասին հայտարարել են նաև այլ քաղաքական գործիչներ:
Վրացական ընդդիմությունը մայիսի 25-ը հայտարարել է «Ցասման օր», պնդելով, որ այդ օրը վերջինը կլինի գործող ռեժիմի համար: