12/07/2011 17:54
«Ոչ ընտանեկան բռնությանը». Ակցիայի ժամանակ փուչիկ բաց կթողնեն
Հուլիսի 14-ին ժամը 19:00-ին ք. Երևանի Կարապի լճի հարևանությամբ Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերում է ակցիա`«Ոչ ընտանեկան բռնությանը» խորագրով:
Այս մասին տեղեկանում ենք Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Կանանց իրավունքների կենտրոն» էջից:
Նշվում է, որ որ ակցիայի ժամանակ օդ բաց կթողնվեն 100 գունավոր փուչիկներ: Նախքան փուչիկների բաց թողնելը, անցորդներին հնարավորություն կընձեռվի գրել դրանց վրա, որ իրենք դեմ են կանանց և երեխաների նկատմամբ կիրառվող բռնությանը:
Ֆեսբուքյան ակտիվիստներից մեկի հարցին` ուղված կենտրոնին, թե ի՞նչ կապ ունի փուչիկ փչելը ընտանեկան բռնության հետ, կենտրոնից պատասխանել են.«Կարող եք ակցիային ներկա գտնվել, ծանոթանալ կենտրոնի կատարած աշխատանքների հետ,ինքներդ էլ փուչիկի վրա գրել ոչ բռնությանը բառը և բաց թողնել մնացացած ներկաների հետ, եթե իհարկե դա ձեզ կհետաքրքրի»: