01/10/2011 11:35
Կալաբրիայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Սեպտեմբերի 24-ին Իտալիայի Կալաբրիա տարածաշրջանի Չերկիարա դի Կալաբրիայի /Cerchiara di Calabria/ քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ընթացիկ տարում սա Իտալիայի 6-րդ քաղաքն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:
Ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ միաձայն որոշումներ էին կայացրել Իտալիայի հետեւյալ քաղաքային խորհուրդները` Սան Ջորջոյի (Պադովայի նահանգ), Բոլանոյի (Սպեցիայի նահանգ), Սերմիդեի (Մանտովայի նահանգ) եւ Դորգալիի (Նուորոյի նահանգ), Իզոլա դել Լիրի (Ֆրոսինոնե նահանգ):
Այսպիսով, Իտալիայում Ցեղասպանությունը ճանաչած նահանգների /4/ եւ քաղաքների /59/ ընդհանուր թիվը հասավ 63-ի:
Տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից: