08/11/2011 13:43
Կոնֆերանս «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» թեմայով
Մեկնարկեց «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» թեմայով կոնֆերանսը, որը կազմակերպել են «Հրայր Մարուխյան հիմնադրամը՝ գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ։
Կոնֆերանսին ներկա էին առաջատար մասնագետներ և հետազոտողներ, ովքեր առողջապահության, բնակարանային ապահովման և
զբաղվածության ոլորտի ներկայացոցիչներ էին:Վերջիններս ներկայացրին իրենց հետազոտությունների արդյունքները։ Կարևորվեց այն, որ բնակչությանը պետք է հասանելի լինի մատչելի առողջապահությունը, մարդը պետք է ունենա բնակարան, աշխատանք և այլն։ Սրանք հիմնահարցեր են, որոնցով լրջորեն պետք է զբաղվի և լուծում տա Հայաստանի կառավարությունը։
Յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան։
Նշվեց, որ այս հետազոտությունները ներկայացնելու նպատակն այն է, որպեսզի հանրային քննարկումներ սկսվեն այնպիսի ոլորտներում, որտեղ լուրջ թերություններ և արդյունավետ քաղաքականության պակաս կա։
Կոնֆերանսին մասնակցում էին քաղաքական կուսակցությունների, համապատասխան նախարարությունների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ։